Էրդողանի և Պուտինի միջև բանակցությունները կանցնեն Սեպտեմբերի 4-ին Սոչիում
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 4-ին Սոչիում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Երկուշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին, ասել էր, որ հանդիպումը շուտով կկայանա, ժամկետների հայտարարման պայմանավորվածություններ կան, Կրեմլը հավատարիմ է դրանց։ Թուրքիայի ղեկավարի վարչակազմում «ՌԻԱ նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ Էրդողանի այցը Ռուսաստան տեղի կունենա Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովից առաջ։ Իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հաստատել է, որ Թուրքիայի ղեկավարը մոտ ժամանակներս կայցելի Սոչի։
«Այն իրավիճակում, երբ պարոն Պուտինը չկարողացավ գալ Թուրքիա, մեր նախագահը կմեկնի Ռուսաստան: Կգղտնազերծենք ամսաթիվը, նախագահ Էրդողանը սեպտեմբերի 4-ին կայցելի Սոչի»,-հայտնել է հեռուստաալիքը։
Հարակից հրապարակումներ`
- Bloomberg. Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում հանդիպել Պուտինի հետ
- Թուրքիայի նախագահի գրասենյակը արձագանքել է Էրդողանի ու Պուտինի ապագա հանդիպման մասին հարցին
- Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը․ Էրդողան
- Էրդողանը կշարունակի բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ
- Անկարայում հույս ունեն, որ Էրդողանի և Պուտինի հանդիպումը կկայանա Թուրքիայում
- Պուտին-Էրդողան հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան