Խաչիկ Գալստյան. Արցախում այս պահին պետք է իրականացվի կոլեկտիվ կառավարում
«Հայրենիք» կուսակցության քաղխորհդրի անդամ Խաչիկ Գալստյանը գրում է.
«Երեկ Արցախում տեղի ունեցածը շատ բաներով հիշեցնում էր հին հայոց աշխարհաժողովների գումարումը։ Հնում էլ ճգնաժամային իրավիճակներում մեր նախնիները հավաքվում էին՝ շինականից մինչև հոգևորական, պալատականից մինչև զինվորական ու համատեղ որոշում էին ազգի ճակատագիրը։ Հիմնականում դրա անհրաժեշտությունը զգացվում էր, երբ երկրի իշխանավորները՝ աշխարհիկ կամ հոգևոր, իրենց տեղում չէին կամ դավաճանում էին ազգային շահերը։
Հիմա Արցախում նմանատիպ իրավիճակ է։ Ակնհայտ է, որ Արայիկը, Նիկոլի հետ դավադիր խաղերով տարված՝ ենթակա է հեռացման։ Նա վաղուց չի ներկայացնում Արցախի ժողովրդին, և ինչպես Նիկոլն է պարտության սիմվոլ, նման խորհրդանիշ է նաև Արայիկը։ Իսկ պարտվածների հետ չեն բանակցում, լավագույն դեպքում պարտադրում են կապիտուլյացիոն համաձայնագիր։ Գուցե որոշները հակադարձեն, թե դրանով ապամոնտաժվում են Արցախի պետականության ինստիտուտները։ Բայց ինչի՞ է պետք այդ բուտաֆորիան, եթե ոչ մի խնդիր չի կարողանում լուծել։
Արցախում այս պահին պետք է իրականացվի կոլեկտիվ կառավարում՝ Արցախի պաշտպանության կոմիտեի տեսքով, կենաց ու մահու պայքարի պատրաստ ողջ ռազմա-քաղաքական ներուժի ներգրավմամբ։ Արցախից է սկսվել հայոց մերօրյա պետականության կայացման ճանապարհը, Արցախով է անցնում հայոց մերօրյա ինքնության ինքնամաքրման ուղին, Արցախի հավերժ հայկականության համար է լինելու մեր ու գալիք սերունդների ինքնաներշնչումը, ինքնանվիրումն ու ինքնազոհաբերությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է ասել Արայիկ Հարությունյանը Վերածննդի հրապարակում հավաքվածներին
- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը լեփ լեցուն է
- Ոչ մի գաղտնի պայմանավորվածություն էլ չկա. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները