Դա անընդունելի է․ Մենենդեսը՝ Ադրբեջանի կողմից արցախցի երիտասարդների առևանգման մասին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։
Նա X-ում (նախկին՝ թվիթեր) գրել է․
«Խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր վրդովվեցուցիչ վարքագիծը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական հասանելիության մերժմանը և ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքի խաթարմանը: Դա անընդունելի է»։
Deeply troubled that Azerbaijan continues its outrageous behavior aimed at intimidating Armenians in Nagorno-Karabakh, withholding humanitarian access, and undermining the critical work of the ICRC. This is unacceptable. https://t.co/K838eKYMR3
— Senate Foreign Relations Committee (@SFRCdems) August 28, 2023
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի որոշումն առևանգված երեք արցախցիների վերաբերյալ՝ 10 օր կալանք, ապա «Ադրբեջանի տարածքից արտաքսում»
- ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող անձանց առևանգման վերաբերյալ
- Առևանգված երիտասարդներն են Ալեն Սարգսյան, Լևոն Գրիգորյան, Վահե Հովսեփյան
- Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ
- Ադրբեջանը մանրամասներ է հայտնում առևանգված արցախցի երիտասարդների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին