Քաղաքական 16:12 29/08/2023 Արցախ

Արայիկ Հարությունյանն այդ հարցում ուղղակի չհաջողեց. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկայանն ու Բակո Սահակյանը, պետնախարարը, կառավարության անդամներ, պատգամավորներ, արտախորհրդարանական ուժերի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ երեկ հինգ ժամից ավելի Ազգային ժողովում են եղել։ Մինչ պաշտոնյաները ԱԺ ներսում հարցեր էին քննարկում, Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ էին հավաքվել՝ սպասելով, թե ինչ որոշում է կայացվելու Ազգային ժողովում։ Հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը հավաքվածներին ասել է, որ մի քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դրան, կարող է դառնալ սովորական զինվոր։ Բայց բոլորին հուզող՝ ճանապարհի բացման ժամկետների ու այլ կարևոր հարցերին կոնկրետ պատասխան չի տվել։

Panorama.am-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի հետ՝  ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման մասին։

Panorama.am- Ավելի քան 5 ժամ Ազգային ժողովում քննարկում էր։ Ի վերջո՝ որևէ որոշում կայացվե՞լ է, Արցախում տիրող ծանրագույն իրավիճակից դուրս գալու որևէ ելք մատնանշվե՞լ է։

Մետաքսե Հակոբյան- Նախ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը, պետական նախարարը՝ հումանիտար տնտեսական իրավիճակը։ Չնայած Արայիկ Հարությունյանն ակնկալիք ուներ, որ այդ օրը այդ ձևաչափով պետք է որոշում կայացվի, բնականաբար, դա տեղի չունեցավ և չէր էլ կարող տեղի ունենար, քանի որ նման ձևաչափով որոշումներ չեն կայացվում։ Եվ ի վերջո իշխանության գործառույթը հենց որոշումներ կայացնելու մեջ է և չի կարելի, չի լինում այնպես, որ մեկ այլ ձևաչափ փոխարինի դրան։

Նիստին ներկա էին պատգամավորներ, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարներ, նախկին երկու նախագահները, հասարակական սեկտորի, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Նախագահի առաջարկն էր՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու որոշում կայացվեր։ Նաև մենք ասացինք, որ հնարավոր չէ նման ձևաչափով, քանի որ նախադեպը չունեցող առաջարկ է, առավել ևս այն դեպքում, երբ 70-ից ավելի մարդ է հավաքված, իրավիճակից դուրս գալու 70 տարբերակ կա։ Բոլորն իրենց տեսակետները հայտնեցին, իրենց առաջարկներն արեցին, որոշումը մնաց նախագահի և իշխանության վրա։

Panorama.am- Միգուցե Արայիկ Հարությունյանն այդպես ցանկանում էր խուսափե՞լ միայնակ որոշում կայացնելու պատասխանատվությունից ու դրա հնարավոր հետևանքներից։

Մետաքսե Հակոբյան- Այո, դուք ճիշտ եք։ Բայց եթե իշխանությունը նման նպատակ ունի, այդ դեպքում իշխանավարումը շարունակելու խնդիր կա։  Այդ պարագայում նախագահը կարող է հանգիստ հրաժարական տալ, իսկ մնալ, շարունակել ղեկավարումը ու պատասխանատվությունը բարդել բոլորի վրա, այդպես չի լինում։ Ինքն այդ հարցում ուղղակի չհաջողեց։

Panorama.am- Այսինքն, որևէ որոշում չի կայացվել։

Մետաքսե Հակոբյան- Յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնեց։ Մասնավորապես, մեր քաղաքական թիմի ղեկավարը մեր դիրքորոշումը հայտնեց, որն իր մեջ ներառում է այն, որ ի վերջո Արցախյան ազատագրական պայքարը ներկայիս նախագահը կամ խորհրդարանը չեն սկսել։ Ինչպես միշտ ասել ենք՝ որևէ մեկն իրավասու չէ Արցախյան հարցը փակել կամ իր որոշումներով առաջ տանել, նույնն իրենց է վերաբերում ու մեզ բոլորիս։ Հետևաբար, այս պայքարը պետք է ընդունենք, որովհետև, ըստ էության,  հանուն հայկականությանն է անկախ այն ամենից, որ այսօր Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ համատեղ անում են և, ըստ էության, 120 հազար հայի այս խնդիրի հետ մենակ են թողել։ Մենք գոնե գիտակցում ենք, որ մեր այս պայքարը 10 միլիոն հայի համար է, չնայած մենք մենակ ենք դա տանում։ Մենք հետ կանգնելու ու այլ ճանապարհ բռնելու իրավունք չունենք։ Մեր դիրքորոշումը դա է եղել։

Նաև Արցախի նախագահից, որպես տարբերակ, պահանջել ենք դիմել Հայաստանի, Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի եռակողմ հայտարարության կողմերը ստեղծեն աշխատանքային խմբեր՝ Հայաստան, ՌԴ, Ադրբեջան, նաև Արցախից նման խումբ ստեղծվի ու կարողանան այս  ձևաչափով նստել ու բանակցել։

Այլ տարբերակներ, որոնք առաջարկում են  Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունները, որոնք նույն առաջարկն են, մեզ համար չպետք է ընդունելի լինել։

Panorama.am-Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարց քննարկվե՞լ է։

Մետաքսե Հակոբյան- Այո, մեր կուսակցության ղեկավարը նաև հավելել է, որ եթե այս իշխանությունն ունակ չէ դա անել, թույլ է, հետևաբար ինքը պետք է թողնի դիրքերը և հնարավորություն տա այն ուժերին, որոնք պատրաստակամ են։ Մեր առաջարկը նոր չէ, մենք բազմաթիվ անգամ արձանագրել ենք այս իշխանության, մասնավորապես, նախագահի թույլ լինելը և առաջարկել ենք դերակատարի փոփոխություն, որպեսզի կարողանանք բեկում մտցնել իրավիճակում։

Նման կարծիք հայտնեցին այլ քաղաքական ուժեր, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, որոնք արձանագրել են, որ այս իշխանությունները թույլ են, չեն կարողանում անել այն քայլերը,  որոնք կարող են փրկել Արցախը։ Ինքը դրանք ընդունել է  որպես առաջարկներ, իր մոտ արձանագրել է՝ խոստանալով իր որոշման մասին այնուհետև հայտնել։

Panorama.am-Հրաժարականի դեպքում դուք, գոնե ձեր մտքում, ունե՞ք նախագահի թեկնածու։

Մետաքսե Հակոբյան- Ըստ մեր Սահմանադրական բարեփոխումների փաթեթի, մեկ հոդվածն ընդունվել է, երբ գործող նախագահը հրաժարական է տալիս, ինչ-ինչ պատճառներով չի կարողանում շարունակել, հստակ կարգավորում կա՝  մեկ շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է ընտրի նոր նախագահ։  Բոլոր խմբակցությունները հնարավորություն ունեն առաջադրելու իրենց թեկնածուներին։ Եթե հասնի դրան, իհարկե, կան մարդիկ,  որոնք այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել են, որ իրենք ունակ են, կարող են։

Panorama.am-Այսօր Ադրբեջանից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ հայտարարություն է արվել, սպասելի՞ էր, ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքվի այդ քայլը։

Մետաքսե Հակոբյան- Սա պետք էր կանխատեսել, քանի որ դեռևս 2021 թվականի ապրիլից, երբ Հայաստանի վարչապետը խոսեց նշաձողի իջեցման մասին, արդեն իսկ ակնհայտ էր, որ արցախյան հիմնահարցը տեղափոխվում է  այլ հարթակ։ Տեղի ունեցող իրադարձություններից և հատկապես վերջին 9 ամիսներին հասկանալի էր, որ այդ հարթակը զուտ հումանիտար հարթակն էր, քանի որ Հայաստանի իշխանություններն այլ կերպ չկարողացան համոզել Արցախին, որ մենք պետք է խոսենք միայն մեր իրավունքներից ու անվտանգությունից, ուստի Ադրբեջանի հետ միասին գտան ճանապարհը՝ ինչպես մեզ բերել, հասցնել դրան։ Այսօր, ըստ էության, նույնիսկ այնքան է իջել այդ նշաձողը, որ ոչ թե Արցախյան հիմնահարցը վերագրել հումանիտար խնդրի լուծման, այլ ուղղակի ուտել-չուտելու խնդրի լուծման։ Դրանից, բնականաբար, չէր կարող չօգտվել Ադրբեջանը և օգտագործելով դա՝ ոչնչացնել ընդհանրապես Լաչինի միջանցք գաղափարը։

Զուգահեռ, երբ Հայաստանի իշխանությունները հումանիտար բեռերը բերել են, Լաչինի միջանցքի մոտ շարել, նույն բանն անում է  Ադրբեջանն արդեն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի երկայքնով՝ այդպես հավասարեցելով դրանք։ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ որևէ քայլ չարեցին Հայաստանի իշխանությունները  բացի թատերական ներկայացումից, հիմա նույն ներկայացումն անում է  Ադրբեջանը։ Միջազգային հանրության մոտ հարցեր են առաջանալու՝  եթե այնտեղ սոված լինել-չլինելու, մեռնել- չմեռնելու հարց է, ապա կարող են երկու կողմից էլ հումանիտար բեռերն անցել Ստեփանակերտ։ Ըստ էության, համատեղ կարողացան և նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչնչացել, և Լաչինի միջանցքը։ Այդ առումով հաջողում են։

Panorama.am-Ինչպե՞ս առնել նրանց դեմը։

Մետաքսե Հակոբյան- Արդեն իսկ առնում ենք։ Մենք 9 ամիս ուղղակի հակառակվում ենք այդ ամենին։ Կարող էինք 9 ամիս առաջ չանել դա ու չհայտնվել այս իրավիճակում։ Երեկ, երբ հազարավոր մարդիկ հավաքված էին Վերածննդի հրապարակում, 5-6 ժամ սպասում էին դրսում մինչև Ազգային ժողովից մարդիկ դուրս կգան, Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը մեծ մասն ասել է, որ որևէ կերպ չի ընդունվելու Ակնայից Ստեփանակերտ եկող որևէ օգնություն, և նա բացառի հենց դա։

Մենք այլևս կորցնելու ոչինչ չունեք։ 9 ամիս այնպիսի օրեր ենք ապրում, յուրաքանչյուր բացվող օրը նախորդից ավելի վատն է  ու անելանելի, և հիմա հետ կանգնել, առնվազն արժանապատվության կորուստ է։ Արցախցիների մեծամասնությունը  պատրաստ չէ դա անելու։

Արդեն իսկ դրանով հակառակվել ենք։ Ըստ էության, ճնշումները գնալով ավելի են մեծանում, քանի որ երկու կողմն էլ՝ Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունները, նպատակ ունեն  արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը և եթե այստեղ այդ հարցերը կարգավորում են, որևէ խոչընդոտ չեն ունենում ստորագրելու այդ կործանարար փաստաթուղթը, որը հիմա արդեն ավելի քիչ վտանգավոր է Արցախի համար, քանի որ այդ մասով ամեն ինչ ասված է, հստակ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}