Մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել
Հոկտեմբերի 1-ին Ս. Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողությունը։ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան գրառումներով ծանոթացնում է Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին.
«Ըստ վերջին շրջանում ձևավորված սովորության` Մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել: Անկասկած, երջանիկ է այն կաթողիկոսը, ով իր գահակալության ընթացքում կարողանում է գեթ մեկ անգամ մյուռոն օրհնել և իր հայրապետական օրհնությունը բաշխել հավատացյալներին:
Ցավոք, պատմության ընթացքում ունեցել ենք նաև այնպիսի հայրապետներ, ովքեր այդպես էլ չեն հասցրել կատարել սրբազան այս արարողությունը: Օր.` Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսը (1908-1910) իր կարճ գահակալության ընթացքում չհասցրեց մյուռոն օրհնել, քանզի 1909 թ. նշանակված արարողությունը հետաձգվեց Կովկասում բռնկված խոլերայի պատճառով: Նույն ճակատագրին արժանացան նաև երջանկահիշատակ Խորեն Ա Մուրադբեկյանը (1932-1938) և Գևորգ Զ Չորեքչյանը (1945-1954), որոնց նույնպես բախտ չվիճակվեց մյուռոն օրհնել խորհրդային կարգերի պատճառով:
29 տարվա դադարից հետո վերջապես 1955 թ. հոկտեմբերի 8-ին իր առաջին մյուռոնօրհնությունը կատարեց նորընտիր Վազգեն Ա Պալճյանը (1955-1994): Բացի սրանից, Վազգեն Վեհափառն իր գահակալության ընթացքում կատարեց ևս 5 մյուռոնօրհնեք: 1991 թ. սեպտեմբերի 29-ին Աստծո կամքով նա օրհնեց նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին մյուռոնը` անվանելով այն «Անկախության մյուռոն»:
Վազգեն Կաթողիկոսին հաջորդած Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1996 թ. սեպտեմբերի 8-ին Մայր Աթոռում կատարեց իր առաջին մյուռոնի օրհնությունը` կոչելով այն «Վերածնության մյուռոն»: Բայց հաջորդը տեղի ունեցավ ոչ թե 7 տարի հետո, այլ` 5, այսինքն` 2001 թ., երբ ազգովի նշում էինք քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակը:
Վերոգրյալ բոլոր օրինակները և պատմական տվյալները ցույց են տալիս, որ ազգային-եկեղեցական կարևոր և հիշարժան տարեթվերի, մյուռոնի պակասության կամ այլ հանգամանքների դեպքում Վեհափառ Հայրապետը կարող է մյուռոնօրհնեք կատարել` օգտվելով իրեն վերապահված իրավունքից»:
Հարակից հրապարակումներ`
- Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին կքննարկվեն ՀՀ-ում և Արցախում ստեղծված կացության, Սրբալույս մյուռոնի օրհնությանը վերաբերող հարցեր
- Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան
- Սրբալույս Մյուռոնի օրհնությանն ընդառաջ կատարվել է Ձիթայուղի օրհնության կարգ
- Սրբալույս Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից
- Ինքնատիպ վիրտուալ հոգևոր ճամփորդություն՝ մինչև Մյուռոնօրհնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին