Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցին խաղաղապահների մեքենայից նկարահանել է Ակնայի ճանապարհը փակած արցախցիներին
Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին հերթապահող արցախցիները կանգնեցրել են ռուս խաղաղապահների մեքենան, որի պատուհանից նրանցից մեկը ֆոտոխցիկով նկարահանել է ակցիայի մասնակիցներին։
Արցախցիները պարզել են, որ ռուսական խաղաղապահների համազգեստով նկարահանողը ադրբեջանցի է, որը համառորեն փակել է իր դեմքը և փաստաթուղթ ցույց չի տվել: Արցախցիների պահանջին, որ նա իրենց տա տեսախցիկը, ռուս խաղաղապահների մեքենան արագ հետ է շարժվել ու Ասկերան-Ակնա ճանապարհով հեռացել Ադրբեջանի կողմ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ. քաղաքացիները հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
- Զոհված արցախցու քույր. Չեմ թողնելու թուրքի բերած ալյուրն Արցախ մտնի
- «Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները»
- Տիգրան Աբրահամյան. Հակառակ դեպքում իրադարձություններն Արցախի համար կայծակնային դաժան հետևանքներ կունենան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան