Սուրենյանց. Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբեկտությունը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբեկտությունը, բայց գոնե կարող ենք պահպանել Հայաստանի Հանրապետությունը
Հակարիի կամրջի վրա տեղակայված անցակետից առևանգված երեք հայ երիտասարդների պատմությունը դարձյալ կրքեր է բորբոքել: Իրավիճակը, սակայն, չենք կարող օբյեկտիվ գնահատել՝ առանց ռեալիստական մի քանի արձանագրումների.
• ԼՂ-ն այսօր կորցրել է սուբեկտության բոլոր բաղադրիչները: Ստեղծված իրավիճակում նույնիսկ անիմաստ է քննարկել որևէ տարբերակ, որը քաղաքական ինքնավարություն է ենթադրում ԼՂ-ի համար: Կոպիտ ասած, «կարմիր գծեր» սահմանելու ռեսուրս չունենք: Հիմա խոսքը կարող է գնալ ԼՂ-ում հայության կյանքի իրավունքի մասին: Ռուսական կողմի առաջ ուղիղ այս հարցը պետք է ձևակերպել՝ հայության այդ իրավունքը երաշխավորո՞ւմ են, թե՞ պետք է մտածել հումանիտար միջանցքի և մեր հայրենակիցների էվակուացիայի մասին:
• Ռուսաստանին վերագրվող առաջարկությունները շատ վատն են, բայց Բաքվի կողմից ընդունվելու դեպքում՝ գոնե երաշխավորում են Արցախի հայության կյանքի իրավունքը՝ անվտանգության մինիմալ երաշխիքներով: Ռուսական առաջարկները քննադատելը հեշտ է, ընդդիմախոսներն այդ դեպքում թող հրապարակայնացնեն արևմտյան առաջարկությունները, եթե դրանք, իհարկե, ԼՂ ժողովրդի տեղահանության մասին չեն:
• Ժամանակը ու միջազգային համատեքստն աշխատում են մեր դեմ: Եթե հիմա քաղաքական լուծումներ չգտնվեն, ապա երկու- երեք ամիս հետո ավելի ծանր գին ենք վճարելու:
• Ռուսական խաղաղապահ առաքելությունը իր մանդատը շատ անբարեխիղճ է իրականացնում: Այստեղ վիճելու խնդիր չկա: Այնուամենայնիվ, իրականությունից կտրված են ու գռեհիկ մանիպուլյացիա են ԼՂ միջազգային խաղաղապահ առաքելություն հրավիրելու կոչ/ հորդորները. ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն նման որոշում չեն կայացնելու, Ադրբեջանն անգամ չի քննարկելու նման որևէ առաջարկություն, աշխարհում չկա որևէ երկիր(անգամ՝ Ֆրանսիան), որը պատրաստ է կոշտ հակադրության մեջ մտնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ հանուն Հայաստանի, առավել ևս՝ Արցախի ժողովրդի:
• Հայաստանում հնարավոր իշխանափոխությունը գլոբալ հարթության վրա չի փոխելու բանակցային համատեքստը, բայց Հայաստանին կվերադարձնի սուբեկտությունը: Փաշինյանի իշխանությունն ոչ միայն կործանել է Արցախը, այլ քաղաքական կամքի ու օրակարգի բացակայության, պոպուլիզմի ու արկածախնդրության հետևանքով Հայաստանը զրկել է փաստացի սուբեկտությունից՝ նրան վերածելով բանակցությունների օբյեկտի:
Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբեկտությունը, բայց գոնե կարող ենք պահպանել Հայաստանի Հանրապետությունը: Իհարկե, եթե չհապաղեք»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Փակուղային շրջապտույտը շարունակվում է՝ մսխելով պաշարված Արցախի վերջին ռեսուրսները
- Սուրենյանց. Ստեփանակերտի էլիտան զբաղված է ներքին լարումներով, որոնք կարող են բախումների բերել
- Սուրենյանց. Չի կարելի ձևավորել ակնկալիքների այնպիսի նշաձող, որը հասանելի չէ
- Սուրենյանց. Սամվել Բաբայանի առաջարկած ուղիղ դիալոգը չի աշխատելու
- Սուրենյանց. Սնուփ Դոգի համերգը չպետք է կայանա. «Stop Նիկոլ» շարժման մեկնարկը
- Սուրենյանց. Նիկոլն իր հոր տնից բերած փողերով չի օգնում Արցախին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին