Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները սահմանափակել են թռիչքները
Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները օգոստոսի 29-ի վաղ առավոտյան սահմանափակել են օդանավերի թռիչքները և վայրէջքները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Այդ օրը Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակումների մասին տեղեկություններ չեն եղել։ Սակայն ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Տուլայի շրջանում ոչնչացրել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր։
«Վնուկովո» օդանավակայանում ասել են, որ իրենից անկախ պատճառներով երկինքը ժամանակավորապես փակվել է Մոսկվայի ժամանակով ժամը 03.51-ից։ Ժամը վեցի դրությամբ թռիչքների սահմանափակումները հանվել են։ Օդանավակայանը այս պահին աշխատում է բնականոն ռեժիմով։
«Դոմոդեդովո» օդանավակայանի ներկայացուցիչը «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ապահովելու նպատակով օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել է օդանավերի ժամանումը և մեկնումը ժամը 03.49-ից մինչև 06.01: Այժմ մայրաքաղաքի օդանավակայանը աշխատում է սովորական ռեժիմով։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 45 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
- Մոսկվայի և Ժուկովսկու օդանավակայանների թռիչքները սահմանափակվել են
- Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 20 չվերթ