Փաշինյանն ալավերդցիներին էլ է խորհուրդ տվել դիմանալ
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցին կից վարչապետի էջում 112 լուսանկարներ է հրապարակվել։
Բազմաթիվ թիկնապահներով մարդամեջ դուրս եկած Փաշինյանն այս անգամ էլ ալավերդցիներին է խորհուրդ տվել դիմանալ։
«Շա՞տ են փոշի անում։ Բայց ոչինչ, դիմացեք»,-ասել է նա բնակարաններից դուրս նայող բնակիչներին։
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա դիմանալու ու իրեն ներելու կոչ էր արել Բաքվի բանտերում պահվող գերիներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները