«Փաստ». «Սորոսականները» ՆԳ նախարարի պաշտոնում ցանկանում են տեսնել Արփինե Սարգսյանին
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ոստիկանությունում կյանքի կոչվող բարեփոխումներում ակտիվ ներգրավված, այսպես կոչված, «սորոսական» թևը որոշ ժամանակ առաջ խիստ «խռոված» էր իշխանություններից և նույնիսկ նշյալ թեմայի շրջանակներում երբեմն «քլնգում» էր: Հիմա, կարծես, հանդարտվել են, չնայած, մեր տեղեկություններով, դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ իրենց ակնկալիքները դեռևս լրիվ մարած չեն համարում: Իսկ ակնկալիքները վերաբերում են ՆԳ նախարարի պաշտոնին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «սորոսականներն» այդ պաշտոնում ցանկանում են տեսնել Արփինե Սարգսյանին, որը դեռևս արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակ համարվում էր ոստիկանության բարեփոխումների «սորոսական խմբի» համակարգողը:
Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանը «դաբրո» չի տվել այս թեկնածությանը՝ գտնելով, որ նրա ղեկավարությամբ բարեփոխումները լիարժեք չեն ընթացել և ավելի շատ իմիտացիայի տպավորություն են թողել, իսկ նախարարի պաշտոնում նա, առավել ևս, չի «ձգի»: Մի խոսքով, մեր տեղեկություններով, գոնե առայժմ այս թեման փակված է համարվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում