Առանձնահատուկ համարանիշների տեսակ է սահմանվում
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդներն այսուհետ կանցկացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստի ընթացում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
Փոխնախարարը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մի քանի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները եւ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները՝ ըստ չափորոշիչների, աճուրդային մեկնարկային գները՝ ըստ չափորոշիչների, ինչպես նաեւ աճուրդի կանոնակարգը: ՆԳ նախարարի տեղակալը հավելել է նաեւ, որ կարգավորումների արդյունքում աշխատակցի ու քաղաքացու շփումը կբացառվի:
«Համարանիշների նոր տեսակ է սահմանվում: Դա առանձնահատուկ համարանիշների տեսակն է, որը նոր թվային համադրում ունի: Առաջին ընթերցումից հետո առաջարկներ ենք արել, որոնք ընդունվել են ՆԳՆ կողմից»,- հարակից զեկույցի ընթացքում ասել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ու հորդորել կողմ քվեարկել նախագծին:
ԱԺ կայքի տեղեկանում ենք, որ նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի անդամների կողմից ու ընդգրկվել առաջիկա նիստերի օրակարգում:
Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի քննարկումը հետաձգվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա