Խի՞ են էս մարդիկ զոմբիացել. Քաղաքացիները՝ երիտասարդների առևանգման և նույն օրը Երևանում համերգի անցկացման մասին
«Կարապի լճում ունկնդրում ենք Վահագն Հայրապետյանին և Արթուր Իսպիրյանին: Միացեք»։ Կոչ էր արել ՔՊ-ական, Երևանի քաղաքապետ դառնալ ձգտող Տիգրան Ավինյանը երեկ երեկոյան, այն դեպքում, երբ ժամեր առաջ Լաչինի անցակետում թշնամին անհայտ ուղղությամվ տարել էր արցախցի երեք երիտասարդների։
Համերգի մասնակից արտիստների՝ Վահագն Հայրապետյանի, Արթուր Իսպիրյանի հասցեին սոցցանցերի հայկական տիրույթում քննադատություններ հնչեցին։
Panorama.am-ը հարցման միջոցով փորձեց պարզել՝ ինչպե՞ս են վերաբերվում քաղաքացիներն այն փաստին, որ Արցախում մարդիկ սովամահության խնդրի առաջ են կանգնած, երիտասարդներ են առևանգվում, և նույն օրը Երևանում համերգ է անցկացվում։
«Ես Սումգայիթից, Հադրութից եմ գաղթել, ասելու բան չունեմ էս ղեկավարությանը, իրանց բռնած գործին, իրենց, մեր երիտասարդության անտարբերությանը։ Խի՞ են էս մարդիկ սենց քնել, խի՞ են զոմբիացել, դարձել անտարբեր, էդ ամենամեծ անբուժելի հիվանդությունն է։ Պիտի ոտքի կանգնենք, մեջք մեջքի տանք, որ իմանան իրար հարգում ենք, սիրում ենք , կապ չունի՝ ով որտեղից է եկել։ Սրա վերջը լավ չի լինելու»,-հուզված ասած հադրութցի կինը։
Մեկ այլ քաղաքացի էլ պատասխանեց, որ մեկը մյուսի հետ համահունչ չէ, վիճակը վատ է և մտածելու տեղիք է տալիս։
«Միանշանակ շատ վատ է այդ իրողությունը, իսկ համերգի կազմակերպումը շատ սխալ է, վերին աստիճանի վատ վիճակ է, ինչ համերգ, ինչ բան»,-ասաց մի տղամարդ։
Հարցվողների մեծամասնությունն այն կարծիքն ուներ, որ սխալ էր նման պայմաններում համերգ կազմակերպելը։
«Կուզենայինք տեսնել ավելի համախմբված ժողովրդի՝այդ երևույթները դատապարտող, որպեսզի մի լուծում գտնվի, դեմ կանգնենք Ադրբեջանի անօրինություններին»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
«Ծիծաղելի է, սենց պայմաններում ապրել ու Հայաստանը դարձնել համերգասրա՞հ, չի կարելի, ես էդ կարծիքին եմ»։
Եղան նաև հակառակ կարծիքներ՝ հիմնավորելով, որ չենք կարող հաբերժ սգալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դա անընդունելի է․ Մենենդեսը՝ Ադրբեջանի կողմից արցախցի երիտասարդների առևանգման մասին
- Առևանգված երիտասարդներն են Ալեն Սարգսյան, Լևոն Գրիգորյան, Վահե Հովսեփյան
- 17-ամյա երիտասարդը կալանավորվել է 18-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով
- Ադրբեջանը մանրամասներ է հայտնում առևանգված արցախցի երիտասարդների մասին
- Լենցովը որ գնաց, ուրեմն պատճառ կար. Տ. Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան