Շառլ Միշելն ու Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում քննարկել են արցախյան հարցը։ Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է կանադացի քաղաքական գործիչը։
«Բլեդի ռազմավարական համաժողովի ժամանակ Շառլ Միշելի հետ քննարկել ենք Բալկաններում ընդլայնման նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Այս քննարկումները մեր գործընկերային աշխատանքի առանցքն են», - գրել է Կանադայի արտաքին գործերի նախարարը` հրապարակելով հանդիպումից լուսանկար։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Միշելը հայտարարությունը հավասարազոր է ցեղասպանության. Ակցիայի մասնակից
- ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը
- Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը․ Ռուբեն Վարդանյան
- Անընդունելի ենք համարում Շառլ Միշելի հայտարարությունը. Արցախի ՀԿ-ներ
- Սա ուղղակի խայտառակություն է և ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն. Տաթևիկ Հայրապետյանը՝ Միշելի հայտարարության մասին