Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը ոսկե մեդալ է նվաճել
Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել է լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ. բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 1.02.11 արդյունք և դառնալով ոսկե մեդալակիր:
Ընդհանուր առմամբ, Վարսենիկը մրցել է 3 լողատարածությունում՝ նվաճելով մեկ բրոնզե և մեկ ոսկե մեդալ ու սահմանել Հանրապետության 3 նոր ռեկորդ` 50 մ.,100 մ. և 200 մ. բատերֆլայ լողատարածություններում։
Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալներ են նվաճել նաև սամբիստները: Արշավիր Բաղրամյանը դարձել է արծաթե, իսկ Արամ Աղաջանյանը՝ բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել էին բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան Ասլիկյանը:
51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել էր ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ էր տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։
Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ են տարել նաև մինչև եզրափակիչը: Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, դարձել էր բրոնզե մեդալակիր:
Փառատոնն անցկացվում է օգոստոսի 19-31-ը: ՀՖԿՍՊԻ-ի ուսանող–մարզիկները մասնակցում են 7 մարզաձևում՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող:
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման