Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի կարևորությունը»,- հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Բաքվի՝ Մակրոնի «Լաչինի մարդասիրական միջանցք» ձևակերպումն անարգում է իր տարածքային ամբողջականությունը
- Մակրոնը հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ
- Ցավում եմ և դատապարտում շրջափակումը․ Մակրոնը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան