«Հրապարակ». Անվտանգության խնդիրներից ելնելով՝ տոմսեր գնած քաղաքացիները դրանք հետ են վերադարձնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած շաբաթ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը թեպետ հավաստիացրեց, որ Կապանի օդանավակայանն այսուհետ կանոնավոր կաշխատի, կլինեն Երևան-Կապան և Կապան-Երևան ուղղություններով թռիչքներ, սակայն չվերթները չեն կայանում։
Չնայած պաշտոնապես պատճառը եղանակային պայմաններն են, սակայն մեր աղբյուրները նշում են, որ անվտանգության խնդիրներից ելնելով՝ տոմսեր գնած քաղաքացիները դրանք հետ են վերադարձնում։
Հիշեցնենք, որ վարչապետի պատվիրակությունը Սյունիք մեկնեց ուղղաթիռով, իսկ հաջորդ օրն ադրբեջանցիները կրակեցին օդանավակայանի վրա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշինյանի այցից հետո գրեթե ամեն օր օդանավակայանին հարակից համայնքներում կրակոցներ են լսվում։
Ի դեպ, նախատեսվում էր, որ օգոստոսի 28-ի չվերթով Կապանից Երևան պիտի վերադառնար Սյունիքում գտնվող Աննա Հակոբյանը, սակայն, որոշ տեղեկություններով, նա առավոտյան շուտ Երևան է ճանապարհվել ավտոմեքենայով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Կապան չվերթի օդանավը չի կարողացել Սյունիքում վայրէջք կատարել
- Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան