Ռուբեն Վարդանյանը ութ հոգով ինչ-որ բան է պարտադրում Արցախի նախագահին. Անդրանիկ Քոչարյան
«Ռուբեն Վարդանյանը մի բացահայտում արեց, որի մեջ մի իրողություն ի հայտ եկավ, երբ մարդիկ ստվերային գործունեություն են ծավալում այնտեղ, որտեղ թուլատրելի չէ՝ այդպիսի միջավայրում, որտեղ անվտանգային խիստ խնդիրներ կան»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա հավելեց. «Ութ հոգու կողմից ինչ-որ բան են պարտադրում Արցախի նախագահին։ Ես համոզված եմ, որ նրանցից մեկը Ռուբեն Վարդանյանն է։ Ուզում եմ հասկանամ, թե Ռուբեն Վարդանյանն ո՞ւմ է ներկայացնում։ Նրա գործունեությունն անհասկանալի է»։
Քոչարյանը հայտնեց, որ Վարդանյանը կարճ ժամանակով զբաղեցրել է պետնախարարի պաշտոնը և ներկայում մասնակցում է հավաքների, որտեղ նրա կարգավիճակն ընկալելի չէ:
Հարակից հրապարակումներ`
- Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել Արցախ մարդասիրական օդային օգնությունը. Ռուբեն Վարդանյան
- «Փաստ». Ռուբեն Վարդանյանը «ստվերից» դուրս է գալիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան