«Քաղաքական ուժերի մեծ մասի մոտ գերակշռում է պոպուլիզմը»
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբը մոնիտորինգ է իրականացրել՝ նվիրված քարոզարշավին ու քաղաքական ուժերի մեկնարկային հնարավորություններին:
«Նախընտրական քարոզարշավի մեկնարկը բավականին պասիվ է տրվել, ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի միջև ընտրապայքարը դեռևս այդքան էլ դինամիկ ընթացք չունի՝ նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ակնհայտ է ոչ միայն ուժերի, այլև երևանցիների պասիվությունը»,-մոնիթորինգի արդյունքում նման եզրակացության են եկել ակումբի փորձագետները։
Նրանք նշում են, որ քաղաքական ուժերը դեռևս չեն կարողացել գրավել երևանցիների ուշադրությունը, հետաքրքրություն առաջացնել ընտրական գործընթացի նկատմամբ։
«Որոշ ուժեր փորձում են արտաքին քաղաքական աստառ տալ երևանյան գալիք ընտրություններին, անգամ հակառուսական տրամադրություններ գեներացնել, օրինակ՝ Տիգրան Խզմալյանը քարոզարշավն անցկացնում ԵՄ դրոշով, իսկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ջատագով է հանդես գալիս»,-նշում են ակումբից։
Մոնիթորինգ իրականացրած փորձագետների խոսքով, որ քաղաքական ուժերի մեծ մասի մոտ ծրագրային առումով գերակշռում է պոպուլիզմը։
«Այդպես, իշխանության թեկնածուն խոստանում է ամեն տարի մետրոյի նոր կայարան բացել, մեկ այլ թեկնածու խոսում է տրանսպորտն անվճար դարձնելու մասին և նմանատիպ այլ խոստումներ են հնչում: Մինչդեռ, ինչպես վկայում են հարցումները երևանցիների շրջանում, քաղաքացիներին հետաքրքրում են այնպիսի խնդիրների լուծումներ, ինչպիսիք են ջրամատակարարումը, աղբահանությունը, Երևանի օդի աննախադեպ աղտոտվածությունը, փողոցների բեռնաթափումը, տրանսպորտի խնդիրը և այլն: Նաև երևանցիներին շատ հետաքրքրում է առողջապահական ոլորտին առնչվող հարցերը, մանկապարտեզների խնդիրը, քանզի ոչ բոլոր երեխաներն են կարողանում հաճախել պետական մանկապարտեզներ անգամ տարիներով հերթագրված լինելու պարագայում»,-նշում են ակումբից՝ ավելացնելով, որ հարցումն իրականացրել են Երևանի բոլոր վարչական շրջաններումշուրջ 1200 երևանցիների շրջանում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են ասում քաղաքապետի թեկնածուների կարգախոսները -1
- Նորիկյան. Հայաստանում արմատական փոփոխությունների ժամանակը մոտենում է
- Ինչպես սատանան՝ խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախի մասին հարցից․ Անդրանիկ Թևանյան
- «Վեոլիա ջուր»-ը որոշել է մարդկանց նաև անլույս թողնել
- «Ջուրը փոխե՛ք, ջուրը»․ քաղաքացին՝ Ավինյանին
- Երևանի քաղաքապետի 14 թեկնածուներից երկուսն են կանայք, երկուսի ցուցակում 100-ից ավելի մարդ կա