Իրանի արտգործնախարարն այս շաբաթ կայցելի Բեյրութ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը այս շաբաթ կայցելի Լիբանան։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Հրապարակման համաձայն՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը երկու օր բանակցություններ կվարի Լիբանանի մայրաքաղաքում։ Նրա այցը տեղի կունենա Բեյրութ Լիբանանի հարցով Ֆրանսիայի նախագահի հատուկ բանագնաց Ժան-Իվ Լը Դրիանից առաջ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հեռուստաալիքը դեռ տեղեկություն չի տվել, թե կոնկրետ ում է նախատեսում հանդիպել Աբդոլլահիանը Բեյրութում։ Իրանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել արտգործնախարարի այցի մասին լուրերը։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանը պատրաստ է չեղարկել վիզաները ՌԴ քաղաքացիների համար․ ՌԴ-ում Իրանի դեսպան
- ԱՄՆ-ն Իրանին խնդրում է դադարեցնել ԱԹՍ-ների «մատակարարումը» Ռուսաստան
- Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
- Իրանի ԱԳՆ. Թեհրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին
- Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Ղրիմի կամրջի վրա հարձակումը