
Առևանգված երիտասարդներն Ադրբեջանում բռնության են ենթարկվել
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են նախօրեին առևանգված երեք հայ երիտասարդների լուսանկարը՝ պնդելով, թե իրենց օմբուդսմենը հանդիպել է տղաների հետ։
Հրապարակված լուսանկարում երևում են կապտուկներ երիտասարդների մարմինների վրա, ինչը փաստում է, որ նրանք բռնությն են ենթարկվել:
Հիշեցնենք, որ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը մարզիկներ են` ֆուտբոլիստներ, որոնք ի թիվս այլ քաղաքացիների, երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվում էին Հայաստան` ուսումը շարունակելու, սակայն ադրբեջանցիները բռնության գործադրմամբ նրանց առևանգել են:
Հարակից հրապարակումներ`
- Ազատություն առևանգվածներին. Ակցիայի մասնակիցները հասան կառավարության շենք
- Բաքվի որոշումն առևանգված երեք արցախցիների վերաբերյալ՝ 10 օր կալանք, ապա «Ադրբեջանի տարածքից արտաքսում»
- Առևանգված երիտասարդներն են Ալեն Սարգսյան, Լևոն Գրիգորյան, Վահե Հովսեփյան
- Ադրբեջանը մանրամասներ է հայտնում առևանգված արցախցի երիտասարդների մասին