ԱՊՀ-ի խորհուրդը կքննարկի հակաօդային պաշտպանության համակարգի 2024 թ.-ի ֆինանսավորումը
Անկախ Պետությունների Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերին Բիշքեկում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու են ՀՕՊ միացյալ համակարգի ֆինանսավորումը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Մենք արդեն ձևավորել ենք այս օրակարգի հիմնական ողնաշարը, դրանք ավանդաբար ներառելու են տնտեսական բնույթի հարցեր, մարդասիրական ծրագիր, ԱՊՀ մարմինների ֆինանսավորման հարցեր: Մասնավորապես, ֆինանսական հարցերը կզբաղեցնեն օրակարգի մեծ մասը, դրանք 11 հարց են. ԱՊՀ երկրների միասնական բյուջեի գալիք տարվա ձևավորման հետ կապված, հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսավորման, ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի ֆինանսավորման 2024թ. հարցեր»,-այդ մասին նա լրագրողներին հայտնել է Մինսկում՝ Համագործակցության երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստի մեկնարկից առաջ։
Լեբեդևը ասել է, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները նույնպես կհրավիրվեն քննարկելու համատեղ գործունեության մի քանի ծրագրեր։ Դրանց թվում է՝ 2024 թվականին Կամավորական շարժման տարվա, իսկ 2025 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի՝ նացիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության տարվա անցկացման հետ կապված հրցեր։ Համագործակցության բոլոր երկրները, որոնց ժողովուրդները մասնակցել են ֆաշիզմի դեմ պայքարին, իրենց երկրներում կանցկացնեն համապատասխան կարևոր միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին»,-ասել է Համագործակցության գլխավոր քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ խաղեր. հայ ազատոճային ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել
- Մոլդովայի կառավարությունը չեղարկել է ԱՊՀ տարածքում արտակարգ իրավիճակի ժամանակ տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը.
- Մոլդովան պետք է զարգացնի համագործակցությունը ԱՊՀ երկրների և ԵԱՏՄ-ի հետ. Դոդոն
- Պուտինը կարծում է, որ ռուսական ընկերությունները կարող են յուրացնել համաշխարհային շուկաները՝ սկսելով ԱՊՀ-ից
- ԱՊՀ երկրները ԱԳՆ-ի մակարդակով պայմանավորվել են դիմակայել ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան