Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ. քաղաքացիները հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
Այսօր առավոտյան Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո ուղարկված հումանիտար բեռն արդեն Ակնայում է՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայրի մոտ։
«Համացանցում տարածվող լուրերը, իբր ադրբեջանական բեռնատարները անցել են՝ իրականությանը չեն համապատասխանում։ Մենք այս պահին այստեղ ենք և իրավիճակի փոփոխության մասին տեղյակ կպահենք»,- գրել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի անդամ Արշակ Աբրահամյանը։
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրել է. «Այս պահին հարյուրավոր մեր հայրենակիցների հետ գտնվում ենք Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։
Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ։
Ովքեր ունեն հնարավորություն միացեք մեզ։
Ամենայն հավանականությամբ գիշերելու ենք այստեղ»։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնել էին, որ Բաքվից ուղարկվել է Ստեփանակերտի բնակիչների համար մարդասիրական բեռներով երկու մեքենա, «Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կշարժվեն 40 տոննա ալյուրով բեռնված բեռնատարներ»։
Արդեն գրում են, որ ադրբեջանական բեռները Ասկերանի մուտքի մոտ են։ Պատասխանատուները նշել են, որ խաղաղապահների կողմից մարդասիրական բեռների տեղափոխման հետ կապված հարցի լուծումը ժամանակ կպահանջի։
«Այսօր հարցը հաստատ չի լուծվի»,- ասել են նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանն այդ հարցում ուղղակի չհաջողեց. Մետաքսե Հակոբյան
- Զոհված արցախցու քույր. Չեմ թողնելու թուրքի բերած ալյուրն Արցախ մտնի
- Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել. Ավանեսյան
- Արցախցին՝ Ադրբեջանից եկած հումանիտար բեռի մասին. Էս սադրանքի տակից պետք է դուրս գալ շատ գրագետ
- Ադրբեջանն Արցախ «հումանիտար բեռ է ուղարկել»