Արցախցի լուսանկարիչ. Մենք մնում ենք այստեղ։ Այս պահին վրան ենք տեղադրում
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է.
«Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։
Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։
Մենք մնում ենք այստեղ։ Այս պահին վրան ենք տեղադրում»։
Ավելի վաղ նա տեսանյութ էր հրապարակել ակցիայից ու տեղեկացրել. «Այս պահին հարյուրավոր մեր հայրենակիցների հետ գտնվում ենք Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։
Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ։
Ովքեր ունեն հնարավորություն միացեք մեզ։
Ամենայն հավանականությամբ գիշերելու ենք այստեղ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան