Բագրատ Սրբազան. Այսօր Աբելի և Կայենի պատմությունն է կրկնվում, «ես հո եղբորս պահակը չե՞մ, ես խրախճանք եմ Սնուպ Դոգ եմ բերում»
«Այսօր Աբելի և Կայենի պատմությունն է կրկնվում: Այսօրվա պատկերը առաջին մարդկանց՝ Կայենի և Աբելի պատկերն է․ երբ Կայենը սպանեց Աբելին, Աստված հարցրեց՝ ո՞ւր է քո եղբայրը, Կայենն ասաց․ «Ես հո եղբորս պահապանը, պահակը չե՞մ, ի՞նձ ինչ, թե իրեն ինչ է պատահել, որտեղ է պատահել։ Ես խրախճանք եմ անում Սիսիանում, Գորիսում, Իջևանում, Երևանում, Սնուպ Դոգ եմ բերում, այն էլ աղետալի պատերազմի օրերից մի քանի օր առաջ»,- ր քարոզում ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը, շարունակելով խոսքը, ասել է. «Ո՞վ է անում դրանք, ո՞վ։ Հասարակ ժողովո՞ւրդն է անում։ Պո՞չն է անում։ Ո՛չ, գլուխն է անում։ Պոչը, հավեսի ընկած, հետևում է։
Որովհետև իր համար ծանր է ընդունել այն փաստը, որ ինքն աղետի մեջ է ապրում։ Իր համար ծանր է ընդունել այն փաստը, որ ինքն իր եղբոր պահակն էր։ Ոչ միայն պահակն էր, այլ պահապանն ու երաշխավորն էր, իր եղբոր համար պատրաստ էր ամեն ինչ ընծայելու, ոչ թե ասելու՝ իմ եղբայրն էր, սպանեցի՝ գնաց, ինչ որ այսօր տեղի է ունենում»։
Հարակից հրապարակումներ`
- Սիսիանում մարդիկ ցնծության մեջ են, Արցախում նույն ժամին մարդիկ հացի հերթերի մեջ են. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Արցախի հարցը հումանիտար աղետի մասին չէ, այլ արդարության, մեր գոյության իրավունքի
- Բագրատ Սրբազան. Անտարբերությունն ամենամեծ մարդասպանությունն է, հայրենասպանությունը
- Տկար, թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն. Բագրատ Սրբազան
- Չեն ուզում, որ խոսենք մեր իրավիճակի, այն հոգևոր պատերազմի մասին, որի մեջ մենք ուղղակի գտնվում ենք. Բագրատ Սրբազան