Թաթոյան. Գարեգին Երկրորդի հրավերով մասնակցել եմ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի այսօրվա քննարկմանը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել եմ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի այսօրվա քննարկմանը:
Խորհրդին եմ ներկայացրել սպառնալիքները էթնիկ հայկական ինքնության նկատմամբ, ինչպես նաև դրա հետ կապված՝ ադրբեջանական ֆաշիստական դարձած պետական քաղաքականության ուղղությունները, որոնք հիմնված հայկականության նկատմամբ ատելության վրա` էթնիկ ու կրոնական հիմքերով:
Փաստեր եմ ներկայացրել այն մասին, թե ինչպես է ադրբեջանական պետական քաղաքականությունը փոխվել հատկապես 2022թ. սկսած՝ թիրախավորելով Հայոց եկեղեցին, Հայաստանի ու Արցախի վանական ու եկեղեցական համալիրները: Ավելին, ամբողջ Հայաստանն է ներկայացվում՝ իբրև Ադրբեջան, որի ներքո թաքնված են սպառնալիքներ և տարածքային նկրտումներ մեր երկրի նկատմամբ: Նշել եմ, թե ինչու է Ակնայի (Աղդամի) ճանապարհով, այսպես կոչված, օգնության տրամադրման ադրբեջանական առաջարկն անընդունելի` իբրև Բերձորին (Լաչինին) այլընտրանք:
Ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր ադրբեջանական ներխուժումների փաստերը և դրանց վտանգները Հայաստանի համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան