«Ժողովուրդ». ՔՊ-ի համար առաջնայինը լինելու է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների համար ծանր ու աշխատանքային առումով դաժան օրեր են սպասվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ նոր նստաշրջանն արդեն սեպտեմբերի 12-ից մեկնարկում է, միևնույն ժամանակ, մինչև սեպտեմբերի 15-ը շարունակվելու է ավագանու ընտրությունների քարոզարշավը:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, այդ ընթացքում իշխանական պատգամավորների մեծմասնությունը աշխատելու է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Մինչև երեկո՝ 18.00 խորհրդարանում են լինելու, նիստերին են մասնակցելու, իսկ նիստերից հետո շտապելու են միանալ իրենց թիմակիցներին՝ քարոզարշավի: Քարոզարշավից հետո էլ՝ երեկոյան ուշ ժամի, ՔՊ-ականները հավաքվելու են իրենց նախընտրական շտաբում՝ քննարկելու հաջորդ օրվա ծրագրերը:
ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում իրենց համար առաջնայինը լինելու է քարոզարշավը, ուստի նախատեսում են ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերն արագ-արագ սպառել, որպեսզի կենտրոնանան քարոզարշավի վրա: Կարելի է ասել, ՔՊ-ականների համար այս ընթացքում առաջնահերթությունները փոխվել են, անգամ ԱԺ նիստերն ու օրինագծերը էլ առաջնային չեն: Կյանքի ու մահու հարց է Երևանի ավագանու ընտրություններն ու մայրաքաղաքում իշխանություն վերցնելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում