Անթուլատրելի է «ժողովրդի անունից» հրապարակավ «մատ թափ տալ» նույն այդ ժողովրդի վրա. Սենոր Հասրաթյան
Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Եթե հանգամանքների բերումով պետական որևէ պաշտոն կորզածը կամ անհայտ աղբյուրից վարձատրվող հասարակական ակտիվիստը «հանուն երկրի բարօրության» իրեն իրավունք է վերապահում «ժողովրդի անունից» հրապարակավ «մատ թափ տալ» նույն այդ ժողովրդի վրա, ապա մեղավորը ոչ թե «մատ թափ տվողն» է, այլ նրան հանդուրժող օրվա իշխանությունը... Մեղավոր է, քանի որ նույն այդ իշխանությունն այդպիսիներին «լռեցնելու» համար նախ՝պետք է անթերի կատարի իր վրա դրված պարտականությունը, իսկ ապա, անհրաժեշտության դեպքում, կիրառի նաև օրենքով նախատեսված համապատասխան գործիքակազմ...
Ավաղ, այսօր Արցախը հայտնվել է մի իրականությում, որտեղ բացակայում է թե՜ մեկը, թե՜ մյուսը... Արդյունքում ունենք և՜ հացի խնդիր, և՜ թշնամու կողմից հայի առևանգում, և՜ հուսահատության տանող անորոշություն, և, վերջապես, այն ամեն ցավալին, ինչ այսօր ունենք...»:
Հարակից հրապարակումներ`
- Ցավոք, մեզ առաջնորդողները ոչ թե ասպետներ են, այլ թշնամու շահը դավաճան-ապիկարներ..․ Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Պարտավոր եք դեմքով և անունով հիշել մեր ժողովրդի գլխին անասելի տառապանքներ բերած բոլոր-բոլորին
- Արցախի անվտանգության և զարգացման ճակատ, նշանակում է համազգային միավորում.Սենոր Հասրաթյան
- Հայրենիքը հպարտություն է, որը ձեռք է բերվում նաև տառապանքով.Սենոր Հասրաթյան
- Մենք շարունակ կորցնում ենք, որովհետև մեր մեջ գրեթե բացակայում է կողքինի ցավն զգալու ազնիվ մղումը. Սենոր Հասրաթյան
- Անգիտակից ու անգափար հասարակությանը կառավարելու տարբերակներից մեկը բռնապատությունն է. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին