Ստեփանակերտում բնակվող որոշ կատեգորիաների անձանց սննդամթերքի տեսքով սոցիալական աջակցության կտրամադրվի
Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են.
«Հարգելի՛ քաղաքացիներ
Սույն թվականի օգոստոսի 30-ից կմեկնարկի Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդամթերքի տեսքով սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը։
Ծրագրի շահառուներ կհանդիսանան 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝
• 18 տարին չլրացած անձինք
• 63 տարին լրացած անձինք
• հաշմանդամություն ունեցող անձինք։
Յուրաքանչյուր շահառուի աջակցությունը կներառի 1 կգ միս, 1 կգ կարտոֆիլ և 1 կգ ձավարեղեն։
Աջակցություն ստանալու նպատակով շահառուն կամ նրա ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 21-ը (ներառյալ) դիմել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փ. 39 հասցեում տեղակայված՝ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե՝ ներկայացնելով շահառուի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ նաև փորձաքննական որոշման մասին տեղեկանքը։
Եթե շահառուի փաստաթղթերը ներկայացվում են շահառուի ընտանիքի անդամի կողմից, ապա պարտադիր է նաև դիմողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կտրվի համապատասխան կտրոն, որը պետք է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 25-ը (ներառյալ) ներկայացվի սննդամթերքի տրամադրման նպատակով առանձնացված տեղամասերից մեկը։
Սննդամթերքի տրամադրման տեղամասերը կգործեն Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և Հաղթանակի հրապարակի մոտակայքում գտնվող՝ «Էլիտ Գրուպ» ՍՊԸ և Մասիս Մկրդունց ԱՁ մսամթերքի վաճառքի խանութներում։
Խնդրում ենք սննդամթերքի տրամադրման տեղամաս ներկայանալ համապատասխան տոպրակներով։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ 047-96-01-32 հեռախոսահամարով»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս կարգավորել հացի հերթեր. Արշավիր Ղարամյանի առաջարկը
- Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին
- Տրվել են որոշակի հանձնարարականներ՝ Արցախում բուժաշխատողների սոցիալական խնդիրները մեղմելու համար․ պետնախարար
- Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերք, կարտոֆիլ և ձավարեղեն կտրամադրվի
- Պաշարված Արցախ. 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում
- Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին
- Արցախում հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն
- Հացի խնդիր
- Արցախի ալրաղացում վթար է տեղի ունեցել․ առաջիկա օրերին կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն