Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը լեփ լեցուն է
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհին Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում երեք արցախցի երիտասարդների առևանգումից հետո Ստեփանակերտի հրապարակում բազմամարդ հանրահավաք է։ Չնայած ուշ ժամին՝ Վերածննդի հրապարակը լեփ լեցուն է։
Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ ստանալու Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների առևանգման դեպքի, ինչպես նաև ստեղծված իրավիճակի հետ կապված:
Հանրահավաքի մասնակիցներն Արայիկ Հարությունյանից պահանջել են միանձնյա որոշումներ չկայացնել, ընդլայնված նիստ գումարել՝ հրավիրելով նաև հանրապետության նախկին նախագահներին, քաղաքական ուժերի ղեկավարներին և նիստի հեռարձակման ուղիղ եթեր ապահովել:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի քաղաքապետը և մի շարք անձինք օգոստոսի 30-ին կայցելեն Բերձորի միջանցք
- Բաքվի որոշումն առևանգված երեք արցախցիների վերաբերյալ՝ 10 օր կալանք, ապա «Ադրբեջանի տարածքից արտաքսում»
- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները Արայիկ Հարությունյանից պահանջել են միանձնյա որոշումներ չկայացնել
- ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող անձանց առևանգման վերաբերյալ
- Առևանգված երիտասարդներն են Ալեն Սարգսյան, Լևոն Գրիգորյան, Վահե Հովսեփյան
- Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան