Տուլայի շրջանում ուկրաինական երկու անօդաչու է խոցվել
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարձակվել ՌԴ օբյեկտների վրա, սակայն Տուլայի շրջանում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Այսօր առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ երկու ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ-ի կողմից Տուլայի շրջանի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի զինված ուժերը վերջին շրջանում պարբերաբար փորձում են անօդաչուների օգնությամբ գրոհել Ռուսաստանի կենտրոնական մասը: ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ երկուշաբթի գիշերը Բրյանսկի շրջանի երկնքում հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները խոցել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք
Հարակից հրապարակումներ`
- Այս գիշեր կանխվել է ուկրաինական 42 ԱԹՍ-ների հարձակումը Ռուսաստանի վրա. ՌԴ ՊՆ
- Բրյանսկի և Կալուգայի շրջաններում խոցվել է ուկրաինական 3 ԱԹՍ
- ՌԴ ՊՆ ն հայտարարել Է երեք ԱԹՍ-ով Մոսկվայի օբյեկտների վրա հարձակվելու Կիևի փորձը կասեցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան