Հայաստանի առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2023 թ. հունիսին հասել է 454 միլիոն ԱՄՆ դոլարի. ՀԲ
Հայաստանի առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2023 թ. հունիսին կրկնապատկվել է (ՆՏՆԺՀ) հասնելով 454 միլիոն ԱՄՆ դոլարի: Այդ մասին հայտնում է Համաշխարհային բանկը պարբերաբար թողարկվող տնտեսական զարգացման ամփոփագրում:
Ըստ բանկի, այն պայմանավորված էր ապրանքների արտահանման նշանակալի դանդաղմամբ` մայիսի 65 % ցուցանիշից (ՆՏՆԺՀ) հասնելով 2.5 %-ի` հունիսին:
Արտահանման ծավալների աճը ևս դանդաղել է`մայիսի 54 %-ից իջնելով մինչև 34 % հունիսին: Տրանսպորտային միջոցների և մեքենասարքավորումների (հիմնականում` վերաարտահանվող ապրանքներ) արտահանումը շարունակել է աճել արտասովոր տեմպով (համապատասխանաբար` 11 և 3 անգամ):
Բայցևայնպես, թանկարժեք մետաղների արտահանումը, որը նախորդ ժամանակամիջոցներում զգալի մասնաբաժին է ունեցել ընդհանուր արտահանման կազմում, կրճատվել է 46 %-ով (ՆՏՆԺՀ): Սա` օգտակար հանածոների, գյուղատնտեսական ու պարենային արտադրատեսակների արտահանման ծավալների նվազման հետ մեկտեղ չեզոքացնում է այլ հիմնական ապրանքատեսակների արտահանման աճը: 2023 թ. Եռ 1-ում արտահանման և ներմուծման ծավալներն աճել են 73 %ով (ՆՏՆԺՀ): 2023 թ. H1-ում զբոսաշրջային ժամանումների թիվն ավելացել է 70 %ով (ՆՏՆԺՀ)` հասնելով մեկ միլիոնի, որի 50 %-ն ապահովել է Ռուսաստանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԲ. Հայաստանում չաշխատող վարկերի մասնաբաժինը հունիսին ավելացել է
- ՀԲ. Բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան