Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը
Հայաստանի թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:
Նշվում է, որ փայլուն խաղ է ցուցադրել 14-ամյա Ալբերտո Աթոյանը, ով 12 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և լավագույն արդյունքը ցույց տվեց առաջնության 286 մասնակիցների մեջ: Ալբերտոն նաև 170 կետով բարելավել է իր արագ շախմատի վարկանիշը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի շախմատի հավաքականը Աշխարհի առաջնության հերթական տուրում ոչ ոքի է խղացել
- Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը Հայաստանը կներկայացնի յոթ շախմատիստ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան