Ակնայի ճանապարհի գործարկումն անընդունելի է, մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցք. Դավիթ Իշխանյան
«Մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցք, և այդ միջանցքով հումանիտար բեռներ, Արցախից Հայաստան, Հայաստանից Արցախ անխափան երթևեկը պետք է վերականգնվի ու ապահովվի, սա ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթղով, պետք է նաև ներկայումս էլ արձանագրենք՝ կա մեկ ճանապարհ»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական թեզին, նա նշեց, որ դա նորույթ չէ, երեք շաբաթվա պատմություն ունի, երբ որ ադրբեջանական կողմը արևմտյան, ռուսական գործընկերների միջոցով փորձել է այդ առաջարկը ներկայացնելով հանդերձ նաև իրականություն դարձնել։
«Բաքվի երեկվա քայլը՝ հումանիտար բեռի ուղարկումն Արցախ, մեզ համար հասկանալի է։ Նախ անընդունելի է։
Անցած երեք շաբաթների ընթացքում բավականին քննարկումներ են եղել։ Արցախի իշխանությունների քննարկումները միայն հանգել են այն փաստին, որ այդ ճանապարհի գործարկումն մեզ համար անընդունելի է մի շարք պատճառներով։ Մեկը նշեցի՝ մենք ունենք մեկ ճանապարհ՝ միջանցքի կարգավիճակով և երկրորդ միջանցք հասկացողությունը մեզ համար չպետք է ամրագրենք»,- ասաց Դավիթ Իշխանյանը։
Մյուս կողմից, նրա խոսքով, շատ հասկանալի է Ադրբեջանի քայլերը. քաղաքական նպատակներ հետապնդելով հանդերձ՝ փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենք ունեն ներքին խնդիր և Արցախում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամը որևէ առումով չի կարող առնչվել արտաքին աշխարհին։
«Ադրբեջանը հերթական քաղաքական սադրիչ քայլն է անում ու փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերն արվում են Արցախի ժողովրդի կարքիներն ապահովելու համար։
Կա ևս մեկ նրբություն, Ադրբեջանը փորձում է իր «Կարմիր մահիկի» միջոցով փորձում է Ստեփանակրեե դուրս մղել «Կարմիր խաչի» գրասենյակը, իսկ միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն է»,- ասաց Արցախի ԱԺ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը նշանակում է մահ արցախցիներին.Ալյոշա Գաբրիելյան
- Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցին խաղաղապահների մեքենայից նկարահանել է Ակնայի ճանապարհը փակած արցախցիներին
- Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ. քաղաքացիները հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
- Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել. Ավանեսյան
- Արցախցին՝ Ադրբեջանից եկած հումանիտար բեռի մասին. Էս սադրանքի տակից պետք է դուրս գալ շատ գրագետ
- Ադրբեջանն Արցախ «հումանիտար բեռ է ուղարկել»