Արցախում ապրում են 120 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի կապույտ անձնագրերով
«Արցախում ապրում են 120 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի կապույտ անձնագրերով, ինչպե ՀՀ տարբեր մարզերում և Երևանում ապրող մեր հայրենակիցները և նրանք ցեղասպանվում են, սովամահ են լինում»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի ակցիա կազմակերպած «Բացում» նախաձեռնության անդամը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը այն մարմինն է, որը չի պաշտպանում իր 120 հազար քաղաքացուն, իսկ ՀՀ անձնագրում գրված է, որ նրա կրողի հովանավորն է ՀՀ-ն:
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը ակցիայի վերաբերյալ գրառում է արել, որում ասված է. «Էս շատ կարևոր մեսիջ է։ Նիկոլենք կպած փորձում են բոլորին համոզել, թե ՀՀ-ն արցախցիների հետ է՛լ կապ չունի։ Այն դեպքում, որ ՀՀ քաղաքացիներին պարտավոր են պաշտպանել նույնիսկ աշխարհի հակառակ կողմում...»:
Հարակից հրապարակումներ`
- «Բացում» նախաձեռնությունը ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել
- «Բացում»-ն այսօր կփակի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը