Անհետ կորած զինծառայողների ծնողները կգիշերեն ՊՆ-ի շենքում
44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները կգիշերեն Պաշտպանության նախարարությունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ծնողներից մեկը։
«Մի քանի տասնյակ ծնողներ մնացել են շենքում, սպասելու են այնքան, մինչև իրենց ընդունեն։ Ես այժմ դուրս եմ եկել, այլևս թույլ չեն տալիս դուրս եկածներին վերադառնալ շենք, ներսում մնացած ծնողներից էլ հեռախոսները հավաքել են»,-նշել է նա։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ անհետ կորածների ծնողները տևական ժամանակ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում էին խնդրում: Այսօր վերջապես նրանց հրավիրել են ՊՆ հանդիպման: Սակայն ՊՆ գնացած ծնողները, ժամանելով նախարարություն, պարզել են, որ ոչ թե նախարար Պապիկյանի հետ են հանդիպելու, այլ նրա տեղակալի` Արման Սարգսյանի և որոշել են չլքել շենքը մինչև չհանդիպեն Պապիկյանին:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ շենքում են և հրաժարվում են դուրս գալ այնտեղից
- Արցախում անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է
- Պատերազմում անհետ կորած Պապն այսօր կդառնար 22 տարեկան
- Անհետ կորածների ընտանիքներն իրավունք ունեն իմանալու իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի մասին․ ԿԽՄԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան