Գաբոնի զինվորականները հեղաշրջում են իրականացրել
Գաբոնի զինվորականները հայտարարել են նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման և իշխանությունների ցրման մասին:«ՌԻԱ նովոստի»-ն անդրադարձել է AFP-ի և Reuters-ի լուրերին։
«Գաբոնի զինվորները հեռուստատեսությամբ հայտարարում են ընտրությունները չեղարկելու և իշխանական հաստատությունների լուծարման մասին»,-ասվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ սահմանները փակ են «մինչև հետագա ծանուցում»:
Զինվորականները հայտարարել են երկրում գործող ռեժիմին վերջ դնելու մտադրության մասին։ Երկրի մայրաքաղաք Լիբրևիլում կրակոցներ են լսվում։
Չորեքշաբթի առավոտյան հայտնի դարձավ, որ երկրի գործող նախագահ 64-ամյա Ալի Բոնգո Օնդիմբան վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում, նա հավաքել է ձայների 64,2 տոկոսը։ Նա առաջին անգամ ընտրվել է 2009 թվականին հոր՝ Օմար Բոնգո Օնդիմբայի մահից հետո, ով Գաբոնի նախագահն է եղել ավելի քան 40 տարի։
Երկրում դադարեցվել է ֆրանսիական RFI ռադիոկայանը (Radio France Internationale) և France 24 հեռուստաալիքը, սահմանվել է պարետային ժամ, արգելափակվել է ինտերնետ հասանելիությունը։
Հարակից հրապարակումներ`
- Նիգերի նոր վարչապետը ցանկանում է, որ ֆրանսիական ուժերը մնան երկրում
- Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներն ուզում են առևտրի արտոնյալ ռեժիմ ունենալ ԵԱՏՄ-ում
- Եվրամիությունը չի ճանաչում Նիգերի նոր ղեկավարությանը․ Բորել
- Թուրքիան հարվածային ուղղաթիռների խմբաքանակ կվաճառի Նիգերիային