2020-2022 թթ. ընթացքում անհետ կորած է համարվում 298 մարդ. Զառա Ամատունի
«2020-2022 թթ. հակամարտութան սրացման ընթացքում անհետ կորած է համարվում 298 մարդ։ Խոսքը Հայաստանում գրանցված տվյալների մասին է»,- լրագրողներին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում՝ սկսած 1990-ականերից, ընդհանուր շուրջ 700 մարդ անհետ կորած է համարվում։ Զ.Ամատունին ասաց, որ իրենք տվյալները հավաքագրում են՝ հիմնվելով ընտանիքների հայտերի վրա։
Հիշեցնենք, որ այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին