Թրամփը չի կարծում, որ կհայտնվի բանտում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի վախենում հայտնվել ճաղերի հետևում, քանի որ իր դեմ հարուցված քրեական գործերը համարում է «խարդախություն»։:
«Չեմ կարծում, որ դա տեղի կունենա»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել Է Թրամփը ռադիոհաղորդավար Գլեն Բեկին տված հարցազրույցում։
Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ իրեն հետապնդում են «վատ, հիվանդ մարդիկ»։
Նա նաև նշել է, որ այժմ ավելի շատ կողմնակիցներ ունի, քան երբևէ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին չորս քրեական գործով ընդհանուր առմամբ 91 մեղադրանք է առաջադրվել, որոնք հանրապետական քաղաքական գործիչն անվանում է դեմոկրատական իսթեբլիշմենթի փորձ՝ թույլ չտալու իրեն Սպիտակ տուն վերադառնալ։ Ամենածանր հոդվածները Թրամփին սպառնում են 20 տարվա ազատազրկմամբ։
Եթե պատիժը որոշվի ժամկետները գումարելու եղանակով, ապա նա կարող է դատապարտվել մի քանի հարյուր տարվա ազատազրկման։ Մեղադրանքների համակցությամբ քաղաքական գործչին սպառնում է ավելի քան 700 տարվա ազատազրկում ։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը ծրագրում է հինգշաբթի ներկայանալ բանտ
- Թրամփին հրահանգել են ինքնակամ ներկայանալ Ջորջիա նահանգի բանտ ՝ ձերբակալելու համար
- Ջորջիա նահանգում պատրաստվում են Թրամփին ներկայացվելիք չորրորդ մեղադրանքին
- Դատարանը որոշել է չկալանավորել Թրամփին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան