Միջազգային տիեզերական կայանը վերևից ֆիքսել է «Իդալիա» փոթորիկը
Միջազգային տիեզերական կայանը ֆիքսել է, թե ինչպես է «Իդալիա» փոթորիկը շարժվում դեպի Ֆլորիդայի ափեր:
Պաշտոնյաները միլիոնավոր բնակիչների հորդորել են պատրաստվել 3-րդ կարգի հնարավոր փոթորկին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ցածրադիր շրջանների բնակիչներին նախազգուշացրել է, որ փոթորկի ալիքը կարող է կյանքի համար վտանգավոր ջրհեղեղներ առաջացնել:
«Իդալիա» փոթորիկը ուժեղացել է՝ հասնելով մինչև 3ին կարգի։ Այն մոտենում է ԱՄՆ-ի հարավ-արևելյան ափերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։