Տեղի ունեցավ ՀՀ-ի և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են.
«Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրեցին երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։
Ստորագրման արարողությանը նախորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ շրջանակներում առկա համագործակցության առավել խորացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող անձանց առևանգման վերաբերյալ
- Միրզոյանը ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել դեսպան Նիկոլաս Սխերմերսին
- ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ