Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ում միջպետական գաղտնիքների պահպանման մասին համաձայնագիրը
Մոլդովայի կառավարությունը չեղարկել է միջպետական գաղտնիքների փոխադարձ անվտանգության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է ԱՊՀ երկրների կողմից 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում։ Համապատասխան որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո, ասվում է կառավարության մամուլի ծառայության տարծած որոշման նախագծում։
«Համաձայնագրի չեղյալ հայտարարումը չի ազդի Մոլդովայի Հանրապետության վրա, քանի որ գաղտնի տեղեկատվության փոխանակումն իրականացվում է այլ երկրների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մեկնաբանել է Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդրու Մուստիատան։ Նրա խոսքով, հանրապետությունը համապատասխան պայմանագրեր է կնքել որոշ երկրների հետ, նմանատիպ պայմանագրեր կնքելու համար բանակցություններ է սկսել որոշ այլ պետությունների հետ։
Այս տարի Մոլդովան չեղարկել է ԱՊՀ հարթակում կնքված ավելի քան 10 համաձայնագիր:
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ-ի խորհուրդը կքննարկի հակաօդային պաշտպանության համակարգի 2024 թ.-ի ֆինանսավորումը
- ԱՊՀ խաղեր. հայ ազատոճային ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել
- ԱՊՀ խաղեր. Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին առաջին հաղթանակն է գրանցել
- Հայ մարզիկները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ 2-րդ խաղերին
- Մոլդովայի կառավարությունը չեղարկել է ԱՊՀ տարածքում արտակարգ իրավիճակի ժամանակ տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը.
- Մոլդովան չեղարկել է ԱՊՀ -ի հետ ունեցած իր ևս երեք համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան