Նյու Յորքում հեղեղվել է մետրոյի կայարանը
Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակի տակ գտնվող մետրոյի կայարանում գրեթե յոթ միլիոն լիտր ջուր է լցվել խողովակների պայթելու պատճառով, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով New York Times թերթին։
Ըստ պաշտոնյաների՝ «Թայմս Սքուեր»-ի տակ գտնվող ջրատարը պայթել է, ինչի հետևանքով մետրոն հեղեղվել է մոտավորապես 1,8 միլիոն գալոն ջրով (6,8 միլիոն լիտր)՝ խաթարելով առավոտյան երթևեկությունը։
Նյու Յորքի շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի (DEP) հանձնակատար Ռոհիտա Ագգարվալայի խոսքերով, մետրոն ամենաշատն է տուժել, քանի որ ջրատարն անցնում է անմիջապես դրա վրայով։
Ինչպես նշում է պարբերականը, վերանորոգման աշխատանքների պատճառով փակվել են Մանհեթենի որոշ փողոցներ, դեպքի պատճառները պարզելու համար տեղում աշխատել են մասնագետները: