Աբրահամյան. Կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանից կոռեկտ և բարոյական չէ խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մենակ Արցախում մարդիկ կարող են տոտալ բլոկադայի և որպես հետևանք սովի պայմաններում, մի կողմ դնել կենցաղն ու դրա բերած ծանր վիճակը ու այս պայմաններում էլ պնդեն, որ թշնամուց որևէ բեռ չեն ընդունի և դա ամեն գնով պաշտպանեն:
Կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանից կոռեկտ և բարոյական չէ խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին, մյուս կողմից` արցախցիներն իրենց հատուկ արժանապատիվ կեցվածքը բոլոր կարևոր պահերին դրսևորում են:
Արցախի ներսում արդեն անհաշվելի թվով խնդիրներ են կուտակվել` կառավարման խնդրից մինչև ցամաք հացի խնդիր, բայց արցախցիներն ամեն ինչ անում են, որպեսզի ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի մեր հայրենակիցներին հասցված այս դժոխքը սրա նախաձեռնողների տներ է մտնելու. Աբրահամյան
- Աբրահամյան. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մեկ բառով կարելի է որակել «նիկոլացում»
- Տիգրան Աբրահամյան. Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին