Փաշինյանը շնորհավորել է արցախցի երիտասարդների առևանգումից ժամեր անց Կարապի լճում համերգ տվող Վ. Հայրապետյանին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակի առիթով: Հայտնում են կառավարությունից։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Հայրապետյան, սիրելի Վահագն.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով: Դուք առանձնահատուկ վաստակ ունեք Հայաստանում ջազային և ընդհանրապես երաժշտարվեստի զարգացման և մատուցման գործում:
Ձեր նվիրումը երաժշտությանը, արվեստին, ստեղծագործական Ձեր կերպարը մեր մշակութային կյանքում կարևոր նշանակություն ունեն: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Ձեր աշխատասիրությունը, որով բարձրացնում եք ոչ միայն աշխատանքի, այլև արվեստի վարկը, ապացուցելով, որ այդ թվում արվեստում՝ աշխատանքն է առաջընթացի իմաստալից, արժանապատիվ և հուսալի ճանապարհը:
Ձեր արվեստով և գործունեությամբ նպաստում եք, որ լավատեսությունը երբեք չմարի, երբեք չպարտվի:
Հարգելի պարոն Հայրապետյան,
Ընդունեք խնդրեմ իմ լավագույն մաղթանքները և գնահատանքի տուրքը Ձեր ծննդյան 55-րդ տարեդարձի առիթով»:
Հիշեցնենք, որ Վահագն Հայրապետյանն ու երգիչ Արթուր Իսպիրյանը Կարապի լճի մոտ համերգ էին տալիս ադրբեջանցիների կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգումից ժամեր անց։ Իսկ Տիգրան Ավինյանը, որ չի սիրում երբ իրեն Արցախի մասին հարցեր են տալիս, վայելում էր երաժշտությունը։
Նրանց հասցեին հնչեցին քննադատություններ սոցցանցերում։ Panorama.am-ի անցկացրած հարցման մասնակիցներն էլ նշեցին, որ բացասաբար են վերաբերում նման համերգին ու դրա կազմակերպիչներին, մասնակիցներին։
Հարակից հրապարակումներ`
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան