Հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10․4%-ով։ Միաժամանակ, հուլիս ամսվա ՏԱՑ-ը հունիսի նկատմամբ կազմել է 7․6%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ հուլիսի համեմատ՝ 6%:
Ըստ Վիճկոմիտեի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարարության ոլորտում՝ 17․2%-ով, ծառայությունների ոլորտում՝ 14․9%-ով (առանց առևտրի)։
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա այս տարվա յոթ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 23%-ով:
Հունվար-հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0․5%-ով, սպառողական գներն էլ՝ 3․6%-ով:
Նշենք նաև, որ այս տարվա յոթ ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3․5%-ով, իսկ 2022թ-ի հուլիսի համեմատ՝ 8․5%-ով։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 62․6%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 62․1%-ով, իսկ ներմուծումը՝ 63%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին