Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Արցախ տարվող հումանիտար բեռը. «Ժամանակը սպառվում է»
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանում է։ Նա գրառում է արել ու լուսանկար հրապարակել.
«Ես Հայաստանում եմ Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված են, քաղցած, զրկված ամեն ինչից։
Այս հումանիտար աղետին բախվելով՝ մենք նրանց շտապ օգնություն ենք ցուցաբերում։ Ժամանակը սպառվում է»,-գրել է Իդալգոն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունն այսօր Երևանից շարժվել է դեպի Կոռնիձոր՝ Հակարիի կարջի մոտ, որպեսզի այնտեղից Լաչինի միջանցքով տեղափոխվի Արցախ։ Փարիզի քաղաքապետն ու գործընկերները ուղեկցում են շարասյունը։
En Arménie, avec des élus parisiens et d'autres collectivités. Depuis neuf mois, 120 000 arméniens d'Artsakh, dont 30 000 enfants, sont isolés, affamés, privés de tout. Face à cette catastrophe humanitaire, nous leur apportons une aide d'urgence. Le temps est compté. pic.twitter.com/wJZHSH7db4
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) August 30, 2023
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները շարժվել են Երևանից
- Ավինյանը խուսափում է հրապարկային Արցախի վիճակի մասին խոսել, իսկ Ան Իդալգոն, Փարիզի հոգսերը թողած, շտապում է լուսադեմին ժամանել Հայաստան. Մանուկյան
- Ակցիայի մասնակիցները փողոցը փակելուց հետո շարժվեցին Ֆրանսիայի դեսպանատուն՝ այդ երկրին շնորհակալություն հայտնելու
- Փարիզի քաղաքապետը և մի շարք անձինք օգոստոսի 30-ին կայցելեն Բերձորի միջանցք
- Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ներկայացնել. Le Figaro
- Ֆրանսիական քաղաքներն ու ռեգիոնները ցանկանում են օգնություն հասցնել պաշարված Արցախին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան