Ինչու է Ucom-ի բաժանորդների մոտ կապը փոխվել թուրքսելի. Ընկերության պարզաբանումը
«Յուքոմ» ընկերությունը տարածել է հայտարարություն՝ ցանցում խնդրի առաջացման վերաբերյալ.
«Հարգելի´ բաժանորդներ, «Յուքոմ» ՓԲԸ շարժական և ֆիքսված ցանցերում տեխնիկական խնդրի առաջացման հետևանքով կարճ ժամանակահատվածով անհասանելի էին կապի ծառայությունները: Ֆիքսված կապի ծառայությունները վերականգնվել են րոպեների ընթացքում, իսկ շարժական կապի ծառայություններն ի սկզբանե վերականգնվել են 3G ցանցի մակարդակով, այնուհետև` նաև 4G:
Առանձին դեպքերում շարժական ինտերնետի հասանելիությունը դեռ կարող է վերականգնվել: Այլ երկրի օպերատորին միանալու առանձին դեպքերը, որոնք ի հայտ են եկել ռոումինգի ծառայությունն ակտիվացրած բաժանորդների մոտ, պայմանավորված են տեխնիկական խնդրով և կոնկրետ տեղանքում հեռախոսի համար այդ պահին առավել հասանելի ազդանշանով:
Հայցում ենք ձեր ներողամտությունը ծառայությունների ժամանակավոր խափանման համար»։