Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-ին, 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 2-4-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։