Արայիկ Հարությունյանը տեսակապով ողջունել է հումանիտար բեռն ուղեկցող ֆրանսիական պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.
«Այսօր տեսակապով ողջունել եմ Արցախի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունը ուղեկցող պատվիրակության անդամներին:
Արցախի իշխանություններն ու ժողովուրդը երախտապարտ են Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, ովքեր Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին ու բարեկամության ուխտին՝ սատար կանգնելով լիակատար պաշարման մեջ ցեղասպանության ենթարկվող արցախցիներին: Հուսամ՝ հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը և մեղմացնել Արցախի ժողովրդի զրկանքները, իսկ այս դեպքը նախադեպ կդառնա այլ երկրների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար»:
Հարակից հրապարակումներ`
- Օգնեք մեզ հորս վերադարձնել Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Փարիզի քաղաքապետին
- Արցախի ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնում Անն Իդալգոյին ու Ֆրանսիայի այլ ընտրված պաշտոնյաներին
- Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Արցախ տարվող հումանիտար բեռը. «Ժամանակը սպառվում է»
- Ավինյանը խուսափում է հրապարկային Արցախի վիճակի մասին խոսել, իսկ Ան Իդալգոն, Փարիզի հոգսերը թողած, շտապում է լուսադեմին ժամանել Հայաստան. Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան