Արարատ Միրզոյանը հանդիպել է Դունյա Միյատովիչի հետ
Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը կայացել է Բլեդի համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցության նպատակով Սլովենիա այցի ընթացքում:
«Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ԼՂ բնակչության ծանր պայմաններն ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավիճակի հաղթահարման հրատապությունը: ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումը:
ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները՝ միաժամանակ ընդգծելով հանձնակատարի մանդատի, ԵԽ գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի անխոչընդոտ իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ արդյունավետ փոխգործակցությանը»,- նշում են ԱԳՆ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին